Ձյուդոիստ Արման Ադամյանը հաղթել է ՌԴ-ում անցկացվող «Մեծ սաղավարտ» մրցաշարում


, | Հրապարակվել է: 08:44 PM, March 17, 2019

IMG

Ռուսաստանում բնակվող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում իր հաղթանակը նվիրել է ընտանիքին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին մարզիկն ասել է լրագրողներին տված հարցազրույցում:

Ադամյանի մրցակիցը մինչև 100 կգ քաշայինների կարգում ոսկե մեդալի համար մրցամարտում եղել է աշխարհի առաջնությունների հնգակի մեդալակիր Կիրիլ Դենիսովը:

«Եզրափակիչը բարդ էր, Կիրիլը փորձառու մրցակից է: Հավելյալ դժվարություն էլ էր առաջացել: Կիրիլը հարվածել էր աչքիս, կոնտակտային լինզան դուրս էր թռել, և ես չկարողացա այն հետ դնել իր տեղը: Երկրորդ լինզան ստիպված էի նույնպես հանել: Պատկերն անորոշ էր, դժվար էր, սակայն ինձ սկզբունքայնորեն անհրաժեշտ էր հաղթել այս «Մեծ սաղավարտը»: Բոլորն ինձ աջակցում էին, ծնողներս հատուկ ժամանել էին Եկատերինբուրգ, այս հաղթանակը նվիրում եմ ընտանիքիս», - ասել է մարզիկը: