Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել.


, | Հրապարակվել է: 05:58 PM, March 19, 2019

IMG

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել երկրի ղեկավարի լիազորությունները: Այդ մասին,  նա ասել է մարտի 19-ին ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում: 


«Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:


Նազարբաևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտնել է, որ տվյալ որոշումը հեշտ չի եղել:


«Ես բարդ որոշում եմ կայացրել: Ինձ ընձեռվել էր անկախ երկրի առաջին նախագահը լինելու մեծագույն պատիվը: Մենք ձեզ հետ կարողացանք ԽՍՀՄ փլատակների վրա հաջողակ պետություն կառուցել. մենք մեր դրոշն ու զինանշանն ունենք»,-ասել է նա:


Նա հավելել է, որ նախագահի լիազորությունները փոխանցվել են երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևին:


Նազարբաևը նախագահում է 1990թ. ապրիլի 24-ից: Վերջին անգամ նա երկրի ղեկավարի պաշտոնում էր վերընտրվել 2015թ. ապրիլին, երբ կայացել էին արտահերթ նախագահական ընտրություններ: Սա Նազարբաևի պաշտոնավարման 5-րդ ժամկետն է: