«Ժողովուրդ». Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժեր կհամաներվեն


, | Հրապարակվել է: 09:35 AM, March 20, 2019

IMG

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է են­թադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան:

Մասնա­վորապես, նախագծերի ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու, և առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադ­րումների իրականացման համար սահ­մանված վարչական պատասխանատ­վության միջոցը նույնպես հանվել է:

Նա­խագծով նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչու­թյան կողմից իրականացված վերահսկո­ղության արդյունքում վարչական ակտե­րով նախատեսված տուգանքի գումար­ներից, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսե­րը վճարելու պարտականությունից»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: