Հրատապ լուրեր:

՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»: Ստի թանգարանի կարգախոսը:


, | Հրապարակվել է: 10:13 PM, March 20, 2019

IMG

Գերմանիայի Կյուրից քաղաքում է գտնվում տարօրինակ և զավեշտալի «Ստի թանգարանը», որտեղ ցուցադրված իրերի կեղծ կամ իսկական լինելը որոշելը  գրեթե անհնար է:
Նախկին նկարիչ՝ թանգարանի տնօրեն Ռայխարդ Ցաբակը միշտ համարել է, որ ճշտի և ստի սահմանը շատ բարակ է, հատկապես, եթե դա վերաբերում է արվեստին. այս միտքն էլ  նրան ոգեշնչել է բացել «Ստի թանգարանը»:

Դեռ թանգարանի մուտքից սկսվում է կեղծիքը. այցելուներին տալիս են «կախարդական թուրմ», որը սովորական կանաչ թեյ է և հյուրասիրում են տորթ, որը արհեստական է: 

Թանգարանը ունի իր բովադակությունը նկարագրող կարգախոս՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»:
Այստեղ ցուցադրված են այնպիսի անհեթեթ իրեր, որոնց իսկական լինելուն հավատալը չափազանց դժվար է. օրինակ՝ Վան Գոգի ականջը, թռչող գորգ, «Տիտանիկից» ռադիո և նույնիսկ Հիտլերի բեղերը:

Թանգարանի շենքը , թվում է՝ մի քանի հարյուր տարվա հնություն ունի , 
չնայած՝ վերջին տարիներին է կառուցվել: