Հրատապ լուրեր:

Մարտի 21-ին Գլենդելի Իրանահայ միության դահլիճում Նունե Ավետիսյանի գլխավորությամբ մեծարվեց ՀԱՅ ՄԱՅՐԸ...


, | Հրապարակվել է: 01:58 PM, March 23, 2019

IMG

Մարտի 21-ին Գլենդելի Իրանահայ միության դահլիճում տեղի ունեցավ հանճարեղ ասմունքող Նունե Ավետիսյանի ասմունքի երեկոն : Միջոցառումը նվիրված էր ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻՆ: Միջոցառման ընթացքում մայրերին  նվիրված հոլովակ ցուցադրվեց ,որի մասին հուզմունքով նշեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը , նա ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր. <<Այսօր, Հինգշաբթի, Մարտի 21-ին, Գլենդելի Իրանահայ Միության սրահում տեղի ունեցավ Լոս Անջելոսում և նրա սահմաններից դուրս,․ ինչպես նաև Մայր Հայրենիքում հայտնի ասմունքող Նունե Ավետիսյանի հրաշք մենահամերգը նվիրված հայ մայրերին։Մորս երիտասարդության նկարը ցույց տրված տեսանյութի ընթացքին։>>:


Ապա անդրադարձել էր նաև միջոցառման ընթացքին .<<Այսօր, Հինգշաբթի, Մարտի 21-ին, Գլենդելի Իրանահայ Միության սրահում տեղի ունեցավ Լոս Անջելոսում և նրա սահմաններից դուրս,․ ինչպես նաև Մայր Հայրենիքում հայտնի ասմունքող Նունե Ավետիսյանի հրաշք մենահամերգը նվիրված հայ մայրերին։

Իրապես ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված։

Ներկա էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանը, ուղեկցությամբ Բրբենկի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի Հոգևոր Հովիվ՝ Արժ․ Տ, Խաժակ Քահանա Շահբազյանի։ Ներկա էին նաև Արժ․ Տ․Մամբրե Ավագ Քահանա Քեսաբյանը և Տ․ Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը։

Աղոթքով և Նունե Ավետիսյանին ու հայ մայրերին ուղղված գնահատանքի խոսքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը, որ վեր հանեց Նունե Ավետիսյանի տաղանդը ասմունքի և ընդհանրապես մեր մշակույթի ասպարեզում ու հայ մայրերի կարևոր դերը իրենց զավակների դաստիարակության մեջ։

Այնուհետև Նունե Ավետիսյանը իր տաղանդով փայլեց, մի անգամ ևս ցույց տալով իր արվեստի սքանչելի վարպետությունը։ Ելույթներ ունեցան նաև զանազան երգիչներ։

Հայ մայրերի մասին ցույց տրվեց մի տեսանյութ, որը խորը տպավորություն թողեց ներկա ժողովրդի վրա։

Ներկա էր նաև իմ 91-ամյա մայրը, ով հոգեկան մեծ ուրախություն ապրեց, ներկա լինելով այս մենահամերգին; Դեռ ինքն էր ինձ հարցնում, "Տղաս, չհոգնեցի՞ր"։ Այսպես են մեր մայրերը, երբեք չհոգնող, երբեք չհանգստացող,միշտ հոգատար և նվիրված։

Շնոերհակալություն ՏիկիՆ Նունե սքանչելի մենահամերգի համար։ Աստծու օրհնությունը թող լինի բոլորիդ վրա։>>


Միջոցառման մասին զրուցեցինք միջոցառման գլխավոր հերոս Նունե Ավետիսյանի հետ : Այն հարցին ,թե ովքեր էին հյուրերի շարքում Նունե Ավետիսյանը պատասխանեց.<< Կային պետական, հասարակական, մշակույթի մարդիկ, բայց ամենաթանկը հասարակ, պարզ հանդիսատեսն է ինձ համար: Շատ կային 90-նն անց հայ մայրեր։ Նրանք մասունք են, մասունք։ Դրանից էլ մեծ պատի՞վ ինձ համար։>>:
-Հնարավոր է արդյո՞ք նույն միջոցառումը նաև Հայաստանի հանդիսատեսը սպասի: - Իհարկե հնարավոր է, ասեմ ավելին մոտ ապագայում հնարավոր է հյուրախաղերով հանդես գանք Հայաստանի հանդիստաեսի համար:
Հնչեցին արևելահայ, արևմտահայ հանճարների գլուխգործոցներ, որոնք ընդմիջվում էին հաճելի երաժշտությամբ:

Միջոցառման մասին իրենց հիացական կարծիքներն էին գրել միջոցառման հյուրեր Մարգարետ Դերանկը, Հրանտ Թումասյանը ,Վարդան Գարպետյանը, Ռազմիկ Մանսուրյանը և այլոք: