Հրատապ լուրեր:

Պարաշենկոն Ռուսաստանին անվանել է ագրեսոր:


, | Հրապարակվել է: 10:07 AM, March 25, 2019

IMG

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ եթե պահանջվի, ապա Ուկրաինայի բանակը իր թշնամիների դեմ կկիրառի «մահացու զենք»։

 Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա գրել է, որ վերջերս ուկրաինական բանակը ստացել է 420 միավոր զենք ու զինտեխնիկա։ «Մահացու զենք ենք փոխանցել մեր թշնամիների համար, որը, վստահեցնում եմ, անհրաժեշտության դեպքում ուկրաինական բանակը կկարողանա կիրառել»,-ասել է Պորոշենկոն։ 
Վերջինս նաև ռուսական իշխանություններին անվանել է ագրեսոր և հայտարարել, որ ուկրաինական բանակն իր պաշտպանությունը կամրապնդի, որպեսզի կարողանա հակազդել իր արևելյան հարևանին։