Հրատապ լուրեր:

Ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել թալանով, քարոզչական ակտիվ մանիպուլյացիաների են դիմում


Արթուր Հայրապետյան , | Հրապարակվել է: 03:11 PM, March 25, 2019

IMG

Տարիներ շարունակ պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձնելու գործընթացը ասում են, թե դանդաղում է, ինչպես նաեւ արդարության վերականգնումը, ցանկալի արագությամբ չի ընթանում։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել թալանով, քարոզչական ակտիվ մանիպուլյացիաների են դիմում։ Իսկ այսօր իշխանությունները "փափուկ" են գործում, թալանչիներն թողնելով օրենքի ձեռքում, այն դեպքում, որ արդարադատության համակարգում ոչինչ չի փոխվել։ Նույն մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են, շարունակում են աշխատել, չեն էլ ուզում վերանայել իրենց նախկին գործելաոճի, ավելին` ամեն ինչ անում են, որ Նիկոլի իշխանությունը տապալվի.. այսինքն դա ոչ միայն արդարադատության համակարգում է, այլ այնտեղ, որտեղ կա նախկին ՀՀԿ-ական։ Դուք, այսօրվաններդ ինձնից լավ գիտեք, որ այդպես է։ 
Ճամպրուկով փող է, որ տարել ու դրել են սերժիկների գիրկն ու ճամպրուկի զորությունն էլ իրենց համար "մտահոգիչ" բոլոր հարցերը հաջողությամբ են պսակվել.. 
Տասնամյակներ շարունակ Հայաստանում, դատախազությունում, դատարաններում փողով հնարավոր է եղել լուծել ցանկացած հարց։ Հազարավոր քաղաքացիներ անարդարության զոհ են դարձել, զրկվել են ունեցվածքից, ազատությունից, բայց որ այսօր պետք է շոշափելի դրական արդյունքներ գրանցեինք, ստացվում է, որ նույն տեղում պտտվում ենք` ոչինչ չի փոխել.. որովհետեւ արդարադատության համակարգում աշխատում են նույն մարդիկ, ովքեր ոտնահարել են հազարավոր քաղաքացիների իրավունքները.. իսկ այդ քաղաքացիները սպասում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելուն։ Իսկ եթե մենք սպասում են, որ նախկինները, որոնք մնացել են իրեն տեղում ինքնակապ կփոխեն իրենց գործելաոճը, ցավալիորեն պետք է ասեմ, որ մինչեւ այսօր սայլը տեղից չի պոկվել, եւ իրականում չի էլ պոկվելու, որովհետեւ ինչքան էլ, որ գլուխները ավազի մեջ խրած պահելով աշխատեն, թարսի պես պոչը նկատելի է` օդի մեջ, բոյին բարա.. խեւին խրատն ինչ.. կապկուղեղի քաշը, բավականացնում է հազիվ "պարտակել"-ուն, փոխարենը մեզնից թալանածը օգտագործում են մեր դեմ. ու մենք դեռ շարունակում ենք համբերել, որովհետեւ կա արդարադատություն եւ այն մեր կողմն է, մենք էլ անշնորհակալներս չենք տեսնում, ժողովրդի կողմը թեքված արդարադատությանը..