Հրատապ լուրեր:

Կարեն Կարապետյանը՝ ռուսական գազային լոբբինգի շահերի պաշտպան:Ժամանակ


, | Հրապարակվել է: 10:19 AM, March 26, 2019

IMG

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում կարող է հայտնվել նախաձեռնություն, որի նպատակը արևային էներգետիկայի զարգացման հեռանկարի ապահովումն է: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական գազային լոբբինգի շահերը ապահովելու նպատակով ՀՀ-ում թաղեց վերականգնվող էներգետիկայի զարգացման ապագան՝ արևային էլեկտրակայաններից էներգիայի գնման սակագին սահմանելով 23 դրամը:

Համեմատության համար՝ Ուկրաինայում գործում է Կանաչ սակագին, ըստ որի՝ բնակչության արտադրած և ցանցին մատակարարած էլեկտրաէներգիան այդ երկրի բաշխիչ ցանցերը գնում են 13.04 եվրոցենտով՝ մոտ 73 դրամ: Սրա նպատակը երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մեծացումն է, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար:

Եթե Հայաստանում ևս արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանվի ընդունելի սակագին, ապա հնարավոր կլինի շատ կարճ ժամանակահատվածում նվազեցնել կախվածությունը ռուսական գազից ու դրա շուրջ բիզնես անող օլիգարխիայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: