Դավիթ Տոնոյանի և «Իմ քայլ»-ականների միջև հարաբերությունները լարվել են. «Իրավունք»


, | Հրապարակվել է: 09:26 AM, March 27, 2019

IMG

     «Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հարաբերությունները: Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, հիմա էլ հերթական սկանդալն է դարձել քննարկման առարկա:

      Բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դասախոսությունը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ոչ միայն լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցներում, այլև բարձրաստիճան սպայական կազմի լուրջ դժգոհության պատճառ է դարձել»: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: