Պետք չէ սպասել թատրոնի «գալստյանը», այլ պետք է լսել, թե ինչ է հուշում եւ իրենից ներկայացնում թատրոնը. «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 02:22 PM, March 27, 2019

IMG

Երեւի ավելի հարմար է առաջ գնալ արատների, քան արժանիքների հետ.. թեւ արժանիքները խանդում են իրար, պայքարում իրար դեմ, բայց անհամատեղելիության հաշվին միեւնույն է ստեղծող ձեռքը ներողամտության հաշվին ստեղծում է իրական արժեքներ, որի համար թանկ է վճարում, բայց մնայուն գործի համար արժի ինքնազոհողության գնալ.. այ էդպիսի բան է թատրոնը, որ պետք է պահի մարդուն, որ վաղը ոչ մի վատ բան չանցնի մարդու մտքով.. գեղեցիկ ապրի, ինքն իր հետ հաշտ, որովհետեւ հանդիպել է գեղեցիկին ու հաշտ ապրելու համար ինքն իր հետ ազնիվ է:

Թատրոնի համաշխարհային օր (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին, նշվում է ամեն տարի մարտի 27-ին ամբողջ աշխարհում։ Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»։

Իսկ մենք, մեր խաղաղությունը գտե՞լ ենք մեր ներսում` թատրոնի պատերից ներս..
Պետք չէ սպասել թատրոնի «գալստյանը», այլ պետք է լսել, թե ինչ է հուշում եւ իրենից ներկայացնում թատրոնը.. ցավոք սրտի մեր իրականության մեջ թատրոնը բոլոր իշխանավորների կողմից ոչ մի կերպ չի ընկալվել, որպես խաղաղության եւ ամրապնդման միջոց, չգիտեն, ինչ բան է թատրոնը։ Եվ դրանից է, որ այսօր թատրոնում գրեթե ոչինչ չի ստեղծվում։ Մեր իշխանավորները այնքան վատ կարծիք են ունեցել թատրոնի մասին, որ թատրոնի մարդուն հեշտությամբ շինել են իշխանության մեջ` կառավարող.. այսինքն փոխանակ թողնեն մարդուն թատրոնում իր անելիքներով, փչացնում են մարդու աշխարհը։
Երանի թատրոնի մշակներին, որոնք խոսք կասեն, կապրեցնեն իրենց խոսքով, շարժումով, խաղով.. երանի է։ Եվ կան նվիրյալներ, որոնք միշտ իրենց խելամտությամբ ու համեստությամբ կմնան պատմության մեջ, որպես թատրոնի խաղաղասեր..