Հրատապ լուրեր:

8 լավ լուր գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ


Գնել Սանոսյան ՖԲ էջ, | Հրապարակվել է: 05:19 PM, March 27, 2019

IMG

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  հղում տալով վարրապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 27-ի ԱԺ-ում տեղի ունեցած ելույթը:
Մարզպետը մասնավորապես գրել է .

Կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունը գյուղացուն ասում է, որ եթե գյուղացին, օրինակ՝ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ստեղծի 11․000․000 դրամով անասնագոմ, կառավրությունը գյուղացու 11․000․000 դրամի ծախսած 50% գումարը կանխիկ իրեն հետ է տալիս, իսկ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսն է հետ տալիս։

🔸 Կառավարությունը ունի մի ուրիշ ծրագիր` գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկային ծրագիր։ Գյուղացին կարող է գնալ այդ վարկը վերցնել, բերել գոմ սարքել և կառավարությունը իր վերցրած վարկի գումարի 50%-ը կանխիկ կվերադարձնի իրեն, սահմանամերձ գյուղերում 70%-ը։ 35․000․0000 դրամի առաստաղ է դրվել, որպեսզի չստացվի որ խոշոր բիզնեսներն են ֆինանսավորվում:

🔸 Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդրվում և ծրագրի ծավալը հետևյալն է․ այն իրականացվելու է 6 մարզերում ՝Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ Կոտայք, Վայոց Ձոր։ Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ։ Եթե գյուղացին ապահովագրությունը գնի, կառավարությունը գյուղացու ապահովագրության 50%-ը կսուբսիդավորի (կվճարի գյուղացու փոխարեն)։

🔸 Հաջորդ ծրագիրը վերաբերվում է սերմնաբուծության ոլորտին։ եթե գյուղացին բարձր որակի սերմ ստանա և արդյունքում ստիպած լինի այդ սերմը վաճառել ոչ թե որպես սերմ, այլ որպես սովորական հացահատիկ, կառավարությունը գնի այն մնացած հատվածը, որ գյուղացին վնաս եք կրել, ամբողջությամբ կփոխհատուցի։

🔸2019-2024թթ տավարաբուծության զարգացման վարկային ծրագիր՝ կառավարությունը այս ծրագրի համար տոկոսները իջեցրել, դարձրել է 2%:

🔸 Սուբսիդավորված վարկային ծրագիր՝ մթերող ընկերություններին կառավարությունը վարկ է տրամադրելու 3%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0% տոսկոսադրույքով:

🔸 Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիր՝ գյուղացին վարկը կարող է վերցնել 2%-ով, սահմանամերձ բնակավայրերում՝ 0%:

🔸 Գյուղացիական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ գյուղատնտեսական կոպերատիվներին՝ 3%-ով, սահմամանմերձ բնակավայրերում՝ 0%-ով, իսկ ընդհանուր առմամաբ՝ 5%-ով:

©Նիկոլ Փաշինյան