Հրատապ լուրեր:

«Ժողովուրդ». Գեներալի որդին. Մեղրիի զորամասի միջադեպը ծագել է, երբ զինվորները ծաղկամանում կանեփ են աճեցրել


, | Հրապարակվել է: 09:45 AM, March 29, 2019

IMG

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ:

Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ իրականում այս միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ զորամասի հրամկազմը պարզել է, թե ինչպես են զինվորները զորամասի ծաղկամանում կանեփ աճեցրել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հասել են այն կծիկին, որ զորամասում իրենց սեփական վարքն ու բարքը դնել ցանկացող զինվորների մեջ եղել է նաեւ գեներալի որդի:

Թե ով է այդ գեներալը, առայժմ չենք հանրայնացնում՝  նախաքննությանը չխոչընդոտելու մտավախությամբ պայմանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում