Հրատապ լուրեր:

Լիլիթ Կարապետյանի և Անետա Մարտիրոսյանի շնորհիվ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ King Abdulaziz Camel Festival Nwmad Universe համագործակցության շրջանակում` «World Folk Vision» փառատոնից հայկական կողմը վերադարձավ Գրան պրիով :


, | Հրապարակվել է: 03:18 PM, April 06, 2019

IMG

Մարտի 9-ից 19-ը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ King Abdulaziz Camel Festival Nwmad Universe համագործակցության շրջանակում` «World Folk Vision» փառատոնը, որը թե ծավալներով, թե կազմակերպչական առումով և թե մասնակիցների թվով զիջում է միայն Օլիմպիական խաղերին: Հայաստանն  առաջին անգամ հնարավորություն ունեցավ ներկայանալու այդ փառատոնին, և ավելին մեր պատվիրակությունը վերադարձավ  Գրան պրի մրցանակով: 

Նշենք, որ մեր պատվիրակության բոլոր մասնակիցները հայտնվել են եզրափակիչ փուլում, որտեղ էլ իրենց ելույթով փայլել են երաժիշտներ Հարություն Խաչատրյանն ու Մարիա Սիվցովա-Մարտիրոսյանը: 
Այս ամենը իրականություն դարձավ հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր մշակույթի նվիրյալներ են :

  Ներկայացվող տեսանյութում  խոսելու շատ թեմաներ են քննարկվում , նշենք միայն, որ ավելի քանի 100 երկրներից մեջ մենք առաջինն էինք ու պատվով ենք ներկայացել: 
Տեսանյութի հյուրերն են Armenian Big Networking բիզնես ակումբի համահիմնադիրներ, Եվրասիական տնտեսական համագործակցության արտակարգ և լիազոր, ինչպես նաև բարի կամքի դեսպաններ, փառատոնի հայաստանյան կողմի կազմակերպինչներ և հովանավորներ Լիլիթ Կարապետյանն ու Անետա Մարտիրոսյանը:
Լիլիթ Կարապետյանի և Անետա Մարտիրոսյանի շնորհիվ հայկական մշակույթի մասին Սաուդյան Արաբիայում բարձր խոսվեց, որը գալիս է փաստելու , նման նվիրյալների շնորհիվ ազգի հարատևման բանաձևի մշակման մասին.