Հրատապ լուրեր:

ՊԵԿ-ի տեսուչը պատճառաբանում է՝ եթե տուգանք չարձանագրվի իրենք մեծ խնդիրներ կունենան


, | Հրապարակվել է: 03:21 PM, April 06, 2019

IMG

Սամսոն Գիրգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

3-րդ դեպքին եմ առնչվում, երբ ՊԵԿ-ի տեսուչը, անձնազոհաբար համոզելով տնտեսվարողին, տուգանք է արձանագրում,նույնիսկ երբ նրանց մոտ խախտում չի հայտնաբերվել։ Պատճառաբանում են՝ եթե տուգանք չարձանագրվի իրենք մեծ խնդիրներ կունենան։ Համոզում են գործարարին այսպես՝ ամեն դեպքում ձեզ այս ստուգումից հետո մի քանի անգամ ստուգելու են, դրանից հետո մեզ վերահսկողներն են ստուգելու, հանգիստ չեն տալու, հնարավոր է ավելի լուրջ խնդիրներ ի հայտ գան։ Ավելի լավ է հիմա 150.000 տուգանվեք և վերջ, երաշխավորում ենք՝ երկրորդ և երրորդ տուգանք չի լինի, իսկ հրաժարվելու դեպքում, եթե հանկարծ վերահսկողը խախտում հայտնաբերի, անպայման կլինի 2-րդ և 3րդ ստուգում, ամենայն խստությամբ։ Կարճ ասած հասկացնում են, որ հանգիստ չեն թողնելու։
Այսքանից հետո հեշտ է պատկերացնել, թե խախտում արձանագրելու համար ինչ միջոցների են դիմում բուն ստուգման ընթացքում՝ անըդհատ պրեսսինգ, խառը իրավիճակ, մոլորեցում, աշխատակցին հունից հանել։
Այսքանից հետո ուզում եք մեզ ու վարչապետին համոզել, որ ՀԴՄ չեն տալի՞ս, բա ինչի՞ տան, ամեն դեպքում տուգանվելու պայմանո՞վ։ Առաջինը համակարգը կարգավորեք, հետո բիզնեսից պահանջեք։

ՀԳ. Ահագին ժամանակ էր՝ ՊԵԿ-ին հանգիստ էի թողել, չէ տղերք պաշտոն չեն տվել, չեմ մեռել: