Նորքի 7-րդ զանգվածի բնակարաններից մեկում 25-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել


ԳԱԼԱ, | Հրապարակվել է: 05:58 PM, April 06, 2019

IMG

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 10:24-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Գ.Բ.-ի (ծնված 1994 թ.) դին: