Աշխարհի ամենագունավոր վայրերը


,kulturologia.ru | Հրապարակվել է: 02:02 PM, April 07, 2019

IMG

Չնայած, որ բոլոր ժամանակներում մարդիկ միշտ ձգտել են բազմազանության, աշխարհում կան վայրեր, որտեղ բոլոր շենքերը, տները ներկված են միևնույն գույնով։


Թերևս ամենահայտնին Մարոկկոյի Շեֆշաուեն քաղաքն է՝ ամբողջովին ներկված կապույտի երանգներով։

Ըստ մի վարկածի՝ սովորույթի հիմքը դրվել է փախստական հրեաների կողմից 1492թ.-ին։ Կապույտը նրանց հիշեցնում էր աստծուն։



«Վարդագույն քաղաք». ահա այսպես են անվանում Ջայպուրը (Հնդկաստան)։ Այն ունի կարմրավուն երանգներ և ամբողջովին կառուցված է վարդագույն ավազաքարից, որի մեծ պաշարներ կարելի է գտնել քաղաքից ոչ հեռու։




Մեքսիկայի Իսամալ քաղաքը երկրի ամենակախարդական վայրերից է՝ տաք դեղին երանգներով։ Հավանական է, որ շենքերը դեղին ներկելու սովորույթը ունի հնագույն կրոնական արմատներ։ Քաղաքը հայտնի է նաև իր՝ մեծ թիվ կազմող հուշարձաններով։ 




Իսպանիայի Խուսկար գյուղը միշտ չէ, որ երկնագույն է եղել։ 2011թ.-ին «Sony Pictures» ընկերությունը գյուղացիներին (մոտ 200 բնակիչ) յուրահատուկ առաջարկ արեց՝ բոլոր տները ներկել երկնագույն համապատասխան գումարի դիմաց։ Սա ակցիա էր «Սմուրֆիկները» մուլտֆիլմի պրեմիերային ընդառաջ։ 

Գյուղացիները համաձայնվեցին, և 6 ամսում գյուղ այցելեց մոտ 80 հազար զբոսաշրջիկ։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո բնակիչները որոշեցին թողնել տները երկնագույն և մնալ որպես «Սմուֆիկների քաղաք»։