Հրատապ լուրեր:

Սրանք արդեն մի քանի օր է չեն կարողանում նորմալ մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը


, | Հրապարակվել է: 09:38 AM, April 08, 2019

IMG

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մամեդյարովը բանակցությունների տակից դուրս գալու համար Հասանովի օգնությանն է դիմում:

Ադրբեջանի ԱԳ նախարարը արդեն պատրաստվում է իր ձախողված բանակցությունների մեղքը ՊՆ Զաքիր Հասանովի վրա գցելուն: 

Մամեդյարովը հայտարարել է՝ «Ովքեր չկարողանան ինձ հետ պայմանավորվել, ստիպված են լինելու պայմանավորվել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի»:

Սրանք արդեն մի քանի օր է չեն կարողանում նորմալ մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Իրավիճակը այնքան է լրջացել, որ արդեն ԱԳ նախարարի մակարդակով են փորձում սպառնալ, ինչը նախկինում չէր եղել:

Հա, մեր ԱԳ նախարարն էլ կարող է շատ հանգիստ հայտարարել, որ իրենց Զաքիր Հասանովի հետ մենք բանակցող ունենք ու Դավիթ Տոնոյանի ձեռքերը վաղուց «քոր են գալիս» դրա համար: