Բրիտանիայի սինխրոն լողորդուհիները ցույց են տվել՝ ինչպես է ապրում մոլորակը պլաստմասե թափոնների մեջ


,adme.ru | Հրապարակվել է: 12:44 PM, April 08, 2019

IMG

Տարեկան մոտ 8 միլիոն տոննա պլաստմասե թափոն է հայտնվում օվկիանոսում, ինչը ավելի է բարձրացնում ջրի աղտոտվածության աստիճանը։ 

Հենց սրա վրա փորձելով ուշադրություն հրավիրել՝ բրիտանական The Big Bang Fair 2019 շուկան կազմակերպեց ներկայացում խնդրի դեմ պայքարող երիտասարդներին ոգևորելու համար։ 


Ներկայացումը ավելի իրական դարձնելու համար լողավազանը լցրել էին պլաստիկ թափոններով։ Մասնակցում էին 2 պրոֆեսիոնալ լողորդուհիներ, որոնց առաջ նպատակ էր դրված համարը լավ ներկայացնել։ Բայց դա բավականին բարդ էր, որովհետև թափոնները խանգարում էին շարժվել՝ կպչելով ձեռքերին ու ոտքերին։ 


Այս ձևով նրանք ցույց տվեցին, թե որքան դժվար է ապրել աղտոտված շրջակա միջավայրում։