Աշխարհի ամենաժամանակակից գրադարանը


, | Հրապարակվել է: 07:28 PM, April 08, 2019

IMG

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում է գտնվում աշխարհի ամենաժամանակակից գրադարններից մեկը։ 


Շենքը բաժանված է 9 հարկերի, որտեղ գրքերը, ձայնասկավառակներն ու նկարները զբաղեցնում են 8 հարկ։ Յուրաքանչյուր հարկ ունի իր անվանումը, օրինակ՝  «Աշխարհ» կոչվող հարկում կարելի է գտնել ցանկացած գիրք ցանկացած լեզվով։




Երաժշտության հարկում հավաքված են զանազան ժանրերի ձայնասկավառակներ, երաժշտական շատ գործիքներ, որոնցով կարելի է նվագել, միայն թե դա պետք է անել ականջակալներով, որոնք ևս նոթբուքների հետ միասին տրամադրում է գրադարանը։


Գրադարանը բաժանորդագրված է աշխարհի բոլոր հայտնի էլեկտրոնային թերթերին, որոնց թղթային տարբերակները այստեղ ևս կան։




Գրադարանը այս ամենից բացի՝ այցելուներին տրամադրում է նաև նկարներ (բնօրինակներ) հայտնի արվեստագետներից, որոնք կարելի է վերցնել 3 ամսով, առանձին դեպքերում՝ 6:


Անքնությամբ տառապող հաճախորդներին էլ գրադարանը առաջարկում է սենյակներ, որոնցից կարելի է օգտվել ցանկացած ժամի։ Սենյակներում կան մոտ 50 անուն գիրք ինչ-որ ձևով կապված քնի հետ։ Այս կերպ գրադարանը իր այցելուներին հիշեցնում է, որ գիշերները, այնուամենայնիվ, քնելու համար են, իսկ գրքերն ու Շտուտգարտի գրադարանը ոչ մի տեղ չեն փախչի։