Հրատապ լուրեր:

«Ես մի բանը մի անգամ եմ ասում». Վարչապետը վերահաստատում է՝ մաքսայինի աշխատողները պետք է դիմում գրեն


ԳԱԼԱ, | Հրապարակվել է: 05:34 PM, April 10, 2019

IMG

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ից դեռ զեկուցում չի ստացել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց երեկ մաքսային այցելության ժամանակ հրահանգեց դիմում գրել:

«Ոչ, դեռ չեմ ստացել», – հայտարարեց Փաշինյանը:

Լրագրողների այն հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք  պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։

«Եւ մի բան էլ, եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են»