Հայաստանը ԵԽԽՎ-ում հանդես եկավ քաղաքակրթական նոր արժեքներ կրողի դիրքից


, | Հրապարակվել է: 05:49 PM, April 11, 2019

IMG

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


 Ու երբ մոլեգնում են ռոբասերժիկները, ուրեմն ամեն բան բարեհաջող է անցել։ Ըմբռնումով մոտեցեք նրանց, որովհետեւ տարիներ շարունակ նրանք ԵԽԽՎ-ում իրենց ճառասացի դերում մնալով չեն կարողացել հստակ, փաստարկված ձեւակերպումների միջոցով հանդես գալ, վախվորած, այս կամ այն պետության հետ հազար թելով կապկպված, բայց միեւնույն ժամանակ հստակ դիրքորոշում չցուցաբերելով, Հայաստանը փորձել են երկակի խաղի կանոններով չարկչրկել` լավամարդ երեւալ եւ արդյունքում ոչինչի չհասնելու խեղճության դիրքերից հանդես գալ։
Ինչեւէ։ Այն, որ Հայաստանը հանդես եկավ քաղաքակրթական նոր արժեքներ կրողի դիրքից, ինչ խոսք անհերքելի է: Հնչեցին բավականաչափ մոլորեցնող` սադրիչ հարցադրումներ, ինչն էլ դիվանագիտական պատասխաններով Փաշինյանը կարողացավ պատվով` իր դիրքերը ամրապնդել եւ ազգամիջյան կոնֆլիկտներից խուսափելով պատասխանել ցանկացած հարցի։ Ինչպես նաեւ Արցախի մասնակցության հարցը բանակցային գործընթացում կարեւորելն ու անդրադառնալով ապրիլյան պատերազմի հիշատակման` խելամիտ ակնարկը վկա։ 
Ինչ խոսք, ակամայից հիշեցի նախորդների գլուխկախ արտաքին քաղաքականության խեղճությունն ու քնով անցնելը, եւ այսօրվա սթափեցնող ու արժանապատիվ պահվածքը ԵԽԽՎ-ում, եւ այս ամենը, ոչ միայն ուրախացնող, այլ նաեւ հուսադրող քայլեր են` վաղվա, "ոչ մի վատ բան չլինելու" փորձ.. հիմք գցելով` մեզ հետ հաշվի նստելու, ու առանց մեր գիտության` որոշում կայացնել..