Հրատապ լուրեր:

Էսօր դու կալանքի էդ որոշումը չկայացնես, տղադ վթարի զոհ կդառնա. հրահանգ դատավորին


Armtimes.com, | Հրապարակվել է: 06:10 PM, April 11, 2019

IMG

Էսօր դու կալանքի էդ որոշումը չկայացնես, տղադ վթարի զոհ կդառնա. հրահանգ դատավորին. armtimes.com

158823

Armtimes.com-ը ներկայացնում է հատված Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքից, որում պատմվում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին դատական համակարգի ու դատավորների կախվածության մասին:

Պատմում է Վանո Սիրադեղյանի փաստաբան Վանյա Սուքիասյանը. «Եկավ էն պահը, որ դատավորն ինձ զանգեց, ժամադրեց: Գիշերվա ասեմ, թե առավոտվա 4-ին… Վեր եմ կացել, գնացել, ասաց՝ Վանյա, էս գիշեր իմ տնից չեն գնացել, հիմա էլ մեր տանն են էդ երկու հոգին, արդեն երեքն են… Ասել են՝ եթե էսօր դու էդ որոշումը չկայացնես, տղադ վթարի զոհ կդառնա: Ասաց՝ էսօր նորից էդ միջնորդությունը բերելու են, ստիպված, որ տղաս չզոհվի… ավելի լավ ա, որ եթե նոր կառավարություն լինի՝ էն ժամանակ իմ հերն անիծվի, քան թե հիմա՝ իմ տղայի… Դատավորը բառացի ինձ չասաց, որ պիտի կալանքի որոշում կայացնի, բայց հասկացա, որ տղային փրկելու համար ստիպված նման որոշում պիտի կայացնի: Ո՞ր ծնողը նման իրավիճակում չէր գերադասի փրկել իր զավակին…

Առավոտյան գնացել եմ Վանոյի մոտ, ասել եմ՝ էսօր էդ որոշումը պիտի կայացվի»: