Հրատապ լուրեր:

Բացարձակ ճշմարտություն է, որ ՀՀ-ն ԵՄ-ի եւ ԵԽ-ի լիակատար անդամ է. ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ վարչապետի համատեղ ասուլիսը


ARMTIMES.COM, | Հրապարակվել է: 12:51 PM, April 12, 2019

IMG

Բացարձակ ճշմարտություն է, որ ՀՀ-ն ԵՄ-ի եւ ԵԽ-ի լիակատար անդամ է. ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ վարչապետի համատեղ ասուլիսից.


«Ուզում եմ նաեւ ողջունել վարչապետին՝ նրա՝ դեպի առաջ կատարած քայլերի համար։ Մենք վերջերս գործողությունների նոր պլան ենք հաստատել Հայաստանի համար, դա շատ լայն ծրագիր է, եւ նույն տեմպերով կշարունակենք առաջ գնալ։ Դա եւս Հայաստանին կտանի առաջ եւ կուժեղացնի ժողովրդավարությունը։ Գնահատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց Յագլանդը՝ Փաշինյանին շնորհավորելով այն ամենի համար, ինչին հասել է․

«Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանը Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի լիակատար անդամ է»,-եզրափակեց ԵԽ գլխավոր քարտուղարը։