Հրատապ լուրեր:

Գորիսի Վերիշեն համայնքի նախակրթարանի շուրջ աղմուկը թեժանում է


, | Հրապարակվել է: 08:34 PM, April 12, 2019

IMG

Վերջերս Գորիս համայնքի ենթակայության տակ գտնվող Վերիշեն համայնքի նախակրթարանի տնօրենի ազատման պարզունակ, ամբիցիոզ հրամանը դեռ խմորման փուլում է: Գորիսի համայնքապետը՝ Վորիշենի նախակրթարանի տնօրենի ազատման հրաման պատճառաբանում է նաև ,որ ՆՈՒՀ- ի տնօրենը չունի բարձրագույն դիպլոմ (հիշեցնենք ,որ օրենքը ԿԳ նախարարի հրամանով երկարացվել է և մինչև 2021 թվականը իրավունք կա ուսումնարանի դիպլոմով ղեկավարելու ) և աշատանքային ժամին բացակա են եղել 5 աշխատակից:

    Նշենք ,որ 5 աշխատակիցները դուրս են եկել ընդամենը 15-ից 20 րոպե տևողությամբ և գրառում էին կատարել օրվա ընթացքի բացակայությունների թերթիկում:Տնօրենը դուրս է եկել թոշակառու աշխատակցին ծաղիկներ և պատվոգիր վերցնելու նպատակով:Մինչ այդ նախակրթարանի հաստատության գործավարության հետ կապված հաշվապահը և տնտեսվարը դուրս են եկել ընդմիջման.իսկ թոշակառուին պատվով ճանապարհելու հանդիսության համար դայակին թույլատրվել էր շենքից դուրս գալ:Երաժիշտն էլ վատառողջ է եղել:

       Հիշեցնենք ,որ Վերիշեն համայնքի նախակրթարանի տնօրենը ունի 29 տարվա մանկավարժական ստաժ,որից 13 տարին նախակրթարանի տնօրեն:Յուրաքանչյուր 5 տարին մեկ անցել է ատեստավորում:Վերիշեն և Ակներ համայնքների երեխաները հաճախում են Վերիշենի նախակրթարան:Եվ այդ երկու համայնքների բնակիչները պատրաստ են բոյկոտել հանուն իրենց սիրելի տնօրենի:Այսօր՝ նրանք ,իրենց ստրոագրահավաքով խնդրում են Սյունիքի մարզպետ Հ.Պողոսյանին, որպեսզի միջնորդի Գորիսի համայնքապետը  վերանայի Վերիշենի ՆՈՒՀ-ի ազատման հրամանը:

Հարգել պարոն մարզպետ խնդրում ենք Ձեր միջամտությունը, վերականգնել մեր սիրելի տնօրենի ազատման հրամանը և թույլ տալ վերջինիս շարունակել աշխատել Վերիշենի նախադպրոցական հաստատությունում:Մեզ համար մեծ պատիվ է ունենալ փորձառու և տարիների վաստակ ունեցող տնօրեն:-Իրենց խոսքում նշում են համայնքի բնակիչները :

 Կից ներկայացնում ենք ծնողների ստորագրահավաքը.