Հրատապ լուրեր:

Աշխարհի յուրահատուկ քանդակները


,Adme.ru | Հրապարակվել է: 09:56 PM, April 12, 2019

IMG

Յուրաքանչյուր քաղաքի համար քանդակները դառնում են այցեքարտեր։ Երբեմն զբոսաշրջիկները տասնյակ հարյուրավոր կիլոմետրեր են անցնում՝ հատուկ տեսնելու դրանք։

Ստորև ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերի յուրահատուկ քանդակները։


1. «Ճամփորդը» 


Շատերը քանդակի մեջ տեսնում 

են ճամփորդի ցանկությունը՝ լցնելու ներսի դատարկությունը, մյուսները կարծում են, որ մարդ իրենից մի բան է թողնում ամեն տեղ, որտեղ լինում է։ Հեղինակը՝ Բրունո Կատալանոն, ոչ ոքի չի բացում թաքնված իմաստը. նա մի ամբողջ շարք է քանդակել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու կոչել այն «Ճամփորդները»։


2. «Կինը ֆիզարձակուրդում»



Իսպանիայի Տոռելավեգա քաղաքում գտնվող այս քանդակը, որ լիովին ներկայացնում է կնոջ հոգսերը, մեկնաբանությանների կարիք չունի։


3. «Քառակուսի գլուխ»



1996թ.-ին Նիցցայի կառավարությունը մրցույթ հայտարարեց՝ քանդակ քաղաքի կենտրոնական գրադարանի համար։ Հաղթեց քառակուսի գլխով քանդակը, որը մարդկանց ստանդարտ ու կույր մտածելակերպի մարմնավորումն է, ինչը հաղթելու համար էլ հենց պիտի օգնեն գրքերը։


4. «Անվախ աղջիկը»



Այս քանդակը տեղադրվել է Նյու Յորքում 2017թ.-ին State Street Corporation-ի պատվերով։ Քանդակի նպատակը ազդակ հանդիսանալն է հասարակության համար, որպետզի կանանց ևս բարձր պաշտոններ նշանակեն խոշորագույն կազմակերպություններում։ Քանդակի տակ երկտող կա՝ «Ճանաչեք կնոջ ուժը ղեկավարության մեջ։ Այն մեծ նշանակություն ունի»։