Հրատապ լուրեր:

Երբ գնահատվում են լավագույնները. ամենամյա մրցանակաբաշխություն


, | Հրապարակվել է: 10:36 PM, April 12, 2019

IMG

Գյուրջինյան մրցանակաբաշխության մասին Xosq.am -ը զրուցել է՝ "Գյուրջինյան փրոթաքշենի" հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանի հետ.

-Քանի որ ամեն տարի ամփոփում եք տարվա ձեր աշխատանքը, կուզենայի հասկանալ, մրցանակաբաշխությունը, որպես գնահատանք, ի՞նչ սկզբունքով է տրվում մրցանակ, եւ ընդհանուր մի փոքր ներկայացրեք մրցանակաբաշխության դերի, նշանակության մասին։ -Նախևառաջ ասեմ, որ Գյուրջինյան մրցանակաբաշխությունն ամենամյա է և սա թվով վեցերորդն է: Տարեց տարի անվանակարգերը և մասնակիցներն ավելանում են, կարծում եմ սա մեր ստացված և տքնաջան աշխատանքի արդյունքն է:

Մրցանակակիրներին առաջադրելիս առաջնահերթությունը տալիս ենք տվյալ տարվա ակտիվ գործունեություն ծավալած մարդկանց` արվեստագետներին` ինչպես փոքրիկ արտիստներին, այնպես էլ հանրային դեմքերին: Սա համարենք այն փոքր ուշադրությունը, որը կարող ենք ցուցաբերել այն մարդկանց, ովքեր արվեստի բնագավառում կայանում են իրենց կատարած բարձր որակի աշխատանքով: Հաճելի է, երբ տեսնում ենք մեր կատարած աշխատանքի պտուղները: -Գիտեմ, որ ցանկացած աշխատանքում միշտ լինում են դեպքեր՝ հիասթափություն, ափսոսանք, չգիտեմ հազար ու մի բան է լինում։ Դուք երբեւէ առնչվե՞լ եք վերը նշվածի հետ։ -Չառնչվել հնարավոր չէ, սակայն, երբ կա ձգտում և նպատակ, ամեն բան հնարավոր է դառնում:

Իհարկե գոհ եմ Աստծուց, որ իմ բախտը բերել է նրանում, որ կազմակերպությունում աշխատում են իրենց գործին հմուտ մասնագետներ: Երբ կա թիմ, կա նաև հաղթանակ ամեն գործում: -Ստեղծագործող մարդուն գնահատելը, արդյոք դժվարություններ չե՞ն ստեղծում։ -Մեկ նկատառում. Մենք չենք գնահում, այլ կատարում ենք մի աշխատանք, որը մեր շնորհակալությունն է արվեստի նվիրյալներին: Եվ չմոռանանք, որ անվանակարգերի համար քվեարկում են հեռուստադիտողները, այն լսարանը, որը ծափահարում է տվյալ արտիստին: -Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, ձեզ հետագայում մեծ հաջողություններ ու նոր հետաքրքիր ծրագրեր.. -Շնորհակալ ենք նաև Ձեզ արձագանքի համար: Համոզված կարող եմ ասել, ապրիլի 19 -ի համերգային ծրագիրը շատերի հիշողության մեջ է դաջվելու: