Հրատապ լուրեր:

Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանում ստուգումները քաղաքացու բողոքի հիման վրա է:


Վարդուհի Սեդրակյան , | Հրապարակվել է: 06:02 PM, April 13, 2019

IMG

Վերջին օրերին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայնում իրականացնող ստուգումները մեծ քննարկման թեմ են դարձել: Ծառուկյանի մտերիմները և ինքը Գագիկ Ծառուկյանը փորձում են ստուգումներին քաղաքական ենթատեքստ տալ: Թեմայի շուրջ զրուցեցինք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ: Այն հարցին,թե ինչո՞ւ հենց Ծառուկյանին պատկանող գազալցակայանում է իրականացվում ստուգումները ,և արդյո՞ք քաղաքական ֆոնի վրա չէ դրանց իրականացումը ,Արմեն Կոտոլյանը պատասխանեց. - Տեսչական մարմինը ցանկացած տնտեսվարողի մոտ ստուգում բացելու 3 հիմք ունի, առաջինը դա այն է, որ տվյալ տնտեսվարողը ներառված է լինում տարեկան ստուգումների ծրագրում, որի մասին տարեսկզբին այդ տնտեսվարողին տեղեկացվում է պարտադիր ու այդ ստուգումների ցուցակն էլ հրապարակվում է մեր կայքում: Երկրորդ հիմքը, որ վարչապետի կողմից հանձնարարական է լինում ոլորտային ստուգման, այդ դեպքում պետք է բոլոր գազալցակայաններում պարտադիր ստուգում լինի, որը, ենթադրում եմ, շուտով կլինի, երբ որ անցնեք կիլոգրամով վաճառքի, որպեսզի մենք ունենանք հստակ պատկեր, թե արդյո՞ք բոլոր գազալցակայաններն են անցել, թե՝ ոչ: Ու երրորդ հիմքը քաղաքացու դիմում բողոքն է: Այսինքն, եթե քաղաքացին բողոքում է ինչ-որ տնտեսվարողից, գալիս է մեզ մոտ, դիմում է գրում, մենք էլ իր դիմումի հիմքով ստուգում ենք բացում: Բացի այդ 3 տարբերակից, մենք իրավասություն չունենք որեւիցե մեկի մոտ ստուգում իրականացնելու: Այս դեպքում քաղաքացու դիմում բողոքն էր: Ու ասեմ ավելին՝ միայն Գագիկ Ծառուկյանի գազալցակայանում չի ստուգում բացվել: Մի քանի գազալցակայանների վրա կան դիմում բողոքներ, որոնց վրա բացվել է ստուգում: _Պարոն Կոտոլյան գազի գնի արհեստական թանկացման հետ կապված ի՞նչ կասեք: - Սկսենք նրանից,որ հենց դա էր հիմնական պատճառը ,որ ստուգումների մեծ ալիք սկսեցինք, որովհետև ոմանց թվաց թե կարող են պղտոր ջրում ձուկ որսալ և ջրից չոր դուրս գալ:Այդ և նմանատիպ այլ խնդիրներ լուծելու համար, գազի վաճառքը կիրականացվի կգ-ով , որպեսզի որոշ տնտեսվարողներ չկարողանան չարաշահումներ անել: Կիլիոգրամով վաճառքի մասին օրենքը կգործի մայիսի 1-ից: Գազի գինը մնում է նույնը , բայց սպառողին մոլորության մեջ գցելու ռիսկերը նվազում են :

-Ի՞նչ խնդիրներ կան Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանում ստուգումների արդյունքում : - Ծառուկյանի գազալցակայանում ստուգումները կավարտվեն ամենաուշը ապրիլի 15-ին, իսկ եթե նրա աշխատակիցները ցանկություն ունենան, կարող են ներկա լինել տեսչությունում տեղի ունեցող նիստին, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի օրը, որպեսզի միասին զրուցենք եւ հասկանան, թե ինչ խնդիրներ ունեն, որպեսզի հետագայում վերացնեն այդ թերությունները: