Հրատապ լուրեր:

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34_րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը


, | Հրապարակվել է: 09:56 PM, April 13, 2019

IMG

 Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34_րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ապրիլի 11-ին Բուրգոսի քաղաքային նիստը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության "Հայոց ցեղասպանության ճանաչման մասին" միջնորդագիրը, որը նիստին ներկայացրեց միության անդամ Վահե Պապյանը՝ ավագանու Կոնտիգո կուսակցության խոսնակ Սիլվիա Ալվարեսի (Silvia Alvarez) օգնությամբ։ 
Միջնորդագրի հիման վրա, ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր հրապարակեցին, որով դատապարտում են ցեղասպանությունն իրակացնողներին և հորդորում Թուրքիային և, հատկապես, Իսպանիային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7_ը, այդ թվում նաև Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ 
Նաև նշենք, որ Իսպանիայի 5 մարզեր, Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց քայլին։