Հրատապ լուրեր:

Քաղաքների ճարտարապետական գաղտնիքները


,adme.ru | Հրապարակվել է: 06:10 PM, April 14, 2019

IMG

Աշխարհում կան քաղաքներ, որոնք իրենց մեջ կրում են ճարտարապետական գաղտնիքներ։ Ահա դրանցից մի քանիսը


Սինգապուրը կառուցված է՝ ամբողջովին պահպանելով ֆենշույի կանոնները։ Սա գիտակցական որոշում է, որ նաև տարածվում է մարդկանց տների վրա՝ կահավորած դաոսական պրակտիկային համապատասխան։ Քաղաք-պետության տեսարժան վայրերը, այդ թվում 150 մետր բարձրությամբ սատանի օղակը ևս ֆենշույի մի մասնիկն են, որ պիտի քաղաք բերեն ֆինանսական բարեկեցություն։



Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքը վերևից շատ նման է թևերը բացած թռչունի, բայց ի սկզբանե այն ծրագրված էր թիթեռի տեսքով։ Քաղաքը խորհրդանշում է երկրի ազատագրումը գաղութացումից և գալիք տնտեսական զարգացումը։



Արգենտինայի Լա Պլատա քաղաքը հայտնի է որպես «Անկյունագծերի քաղաք» (la ciudad de las diagonales): Քաղաքի յուրահատուկ կառուցվածքը՝ ցանցի տեսքով, ճարտարապետի միտքն էր, որը փորձում էր ռացիոնալ օգտագործել տարածքը։



Չիլիի հանքափորային քաղաք Էլ Սալվադորը իր կառուցվածքով շատ նման է հռոմեական սաղավարտի։ 

Ըստ լեգենդի՝ հանքարդյունահանող ընկերության ղեկավարի տղայի ամենասիրելի խաղալիքը՝ հռոմեական սաղավարտը, նա կորցրել էր հանքերից մեկում։ Տարիներ անց արդեն բավականին մեծացած տղան, երբ ինքնաթիռով թռչում էր Էլ Սալվադորի վրայով, հանկարծ զարմացավ ու հուզվեց, երբ հայրը, ցույց տալով քաղաքը, ասաց, որ գտել է իր սաղավարտը։

Սակայան սա ուղղակի լեգենդ է, և քաղաքը այդ տեսքն ունի միայն ըստ ճարտարապետի՝ տեղանքի ռելեֆին համապատասխան լինելու համար։