Մոսկվայում կհանդիպեն ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարները


ԳԱԼԱ, | Հրապարակվել է: 12:08 PM, April 15, 2019

IMG

Այսօր Մոսկվայում կկայանա եռակողմ ձեւաչափով հանդիպում ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների միջեւ:

Մոսկովյան հանդիպման եռակողմ ձեւաչափի մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար  Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին  Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  Արցախի  ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

ԱԳ նախարարները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձել են  Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:

Նախարարները մտքեր են  փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ: