Հրատապ լուրեր:

Արշիլ Գորկի. «Նկարիչն ու իր մայրը»


,armmuseum.ru | Հրապարակվել է: 01:05 PM, April 15, 2019

IMG

Գորկուն հաճախ ճանաչում են մոր հետ հայտնի պորտրետով, որ ունի 2 տարբերակ ու մատնանշում է մոր էական դերը նրա կյանքում։




Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, ծնվել է այս օրը՝ ապրիլի 15-ին։ 

Ընտանիքում 3 երեխա էին։

Հայրը գնաց Ամերիկա՝ աշխատելու, երբ Ոստանիկը ընդամենը 4 տարեկան էր։


Մայրը՝ Շուշանիկը, առաջինն էր, որ փոքրիկ տղային ցույց տվեց արվեստը։ Նրա բարեկամներից մեկը ծառայում էր Աղթամարի Ս. Խաչ վանքում, որտեղ ամենայն հավանականությամբ տղան ծանոթացավ հին հայկական մշակույթի հետ։ 


1910թ.-ին Ադոյանների ընտանիքը տեղափոխվեց Վան, որտեղ 2 տարի անց 8-ամյա տղան լուսանկարվեց մոր հետ տեղի լուսանկարչատներից մեկում։ Նկարը ուղարկեցին հորը Ռոդ Այլնդ։ Հայրը ևս լուսանկարվեց ու նկար ուղարկեց հարազատներին։

Իսկ հետո սկսվեցին Առաջին աշխարհամարտը, Հայոց Մեծ Եղեռնը




1915թ.-ին Ադոյանները Վանից փախան Երևան Էջմիածնի միջով, որի վանքերը ապագա նկարչին նորովի ներկայացրին ազգային մշակույթն ու արվեստը։ 


Բազում դժվարություններ հաղթահարելով՝ նրանք վերջապես հաստատվեցին Երևանում։ Մեծ քրոջը ուղարկեցին Ամերիկա, իսկ տղան շարունակեց ուսումը։ Բայց դժբախտությունները չէին վերջացել՝ Բոլշևիկյան հեղափոխություն, աղքատություն, սով։ 


Մայրը մահացավ 1919-ի մարտին։ Բարեկամների օգնությամբ Ոստանիկն ու քույրը՝ Վարդուշը, փախան Նյու Յորք։


Վանի լուսանկարը՝ արված 1912-ին, Գորկին կգտնի 1926-ին, անցյալը կկերպավորվի նրա առաջ ու կծվի հայտնի նկարի գաղափարը։ 


 1926-1936 թթ.ի նկարը գտնվում է Նյու Յորքում։ Նրա գլխավոր տարբերությունը մյուսից մոր դեմքն է. առաջին տարբերակում նա երիտասարդ է։ Երկրորդ տարբերակը (1926-1942թթ.) գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մայրը արդեն ծերացած է։




Նկարների վրա աշխատելու երկար ժամանակահատվածը հուշում է Գորկու ապրած կյանքի ու մոր անառարկելի դերի կարևորությունը նկարչի կյանքում։