Հրատապ լուրեր:

"Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը": Ասողը լավ ա ասել, ափսոս խոսքի տերը չի եղել


, | Հրապարակվել է: 04:08 PM, April 15, 2019

IMG

Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Երբեք, երբեք չեմ վստահել ԲՀԿ-ին: Իմ հետ քիչ մարդ չի վիճել, անգամ թարս աչքով են նայել, երբ պահը եկել է ու ասել եմ, երբեք չվստահել ԲՀԿ-ին, հիմա էլ եմ նույնը ասում. ուշ չի. 
Հեղափոխության օրերին էլ եմ ասել՝ չվստահել, թույլ չտալ դրանց ներկայությունը մարդամեջ: Լսող եղավ?.. հազար եմ ասել, չդառնաք պատեհապաշտների զոհ.. դե ոմանք դարձան՝ իրենց հոժար կամքով.. գտեք, թե ինչքան մարդ է ԲՀԿ-ն մշակել ու ցրել: 
"Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը": Ես չեմ ասել, բայց ասողը լավ ա ասել, ափսոս խոսքի տերը չի եղել.. 
Ինչ ասեմ, հիմա ԲՀԿ-ն հանգիստ թող քանդի ձեր տակը, խոր փոս թող փորի.. գոնե, հիմա տեսնեք, զգաք.. հը..?