Ամենայուրահատուկ կենդանաբանական այգիները


, | Հրապարակվել է: 07:04 PM, April 17, 2019

IMG

Աշխարհում շատ կենդանաբանական այգիներ օր օրի հրաժարվում են կենդանիներին վանդակներում պահելուց, փոխարենը ստեղծվում է ուղիղ կապ մարդու ու կենդանիների միջև։


Ճապոնիայի «Կեյկյու Աբուրացուբո» (Keikyu Aburatsubo Marine Park) կենդանաբանական այգին առաջարկում է ձեռքով բարևել ջրասամյուրին (выдра, otter)։




Փոթերամոլները կհիշեն այն էպիզոդը, երբ Հարրին խոսում է օձի հետ. դա Լոնդոնի կենդանաբանական այգին է, որը այցելուների համար բացել են միայն 1828թ-ից հետո, մինչ այդ նրա հավաքածուն հասանելի էր միայն ոլորտի գիտնականներին։




Դուբայի օկիանարիումը (Dubai Aquarium) Ռեկորդների գրքում է հայտնվել որպես աշխարհի ամենախոշոր փակ ակվարիում։ Այստեղ կա թունել, որտեղ կարծես օվկիանոսում լինես։ Թունելն ունի նաև գիշերային սիստեմա։




Արգենտինայի «Լուջանը» (Luján) երազանքների կենդանաբանական այգին է, որտեղ կարելի է կերակրել, շոյել կամ ուղղակի զմայլվել նույնիսկ գիշատիչ կենդանիներով։




Եթե ուզում եք տեսնել՝ ի՞նչ տեսք ունեին Նոյի տապանի կենդանիները, պետք է այցելել Իսրայել (Biblical Zoo): Իհարկե շատ կենդանիներ վերացել են, բայց կազմակերպիչները այգին փորձել են հնարավորինս մոտեցնել աստվածաշնչյան տարբերակին։ Բացի կենդանիներից՝ այստեղ կա նաև Նոյի հսկա տապանը։




ԱՄՆ-ի՝ Նյու Ջերսիի կենդանաբանական այգում (Popcorn Park) պահում են լքված, հիվանդ ու ծեր կենդանիների։ Բացի գիշատիչներից (կան նաև արջեր)՝ այստեղ ապրում են շներ ու կատուներ, որոնց ցանկության դեպքում կարելի է վերցնել։




Նորվեգիայի Polar Zoo-ն իրենից ներկայացնում է 46 հեկտար տարածք, որտեղ բնակվող հյուսիսային կենդանիները չեն էլ զգում, որ նրանց հսկում են։




Իսկ կենդանիններին գիշերով հետևելու համար գնացեք Սինգապուր (ParkHopper Plus), որտեղ Ձեզ կառաջարկեն գիշերային սաֆարի ջունգլիով։ Չէ՞ որ հենց գիշերն է ամենահետաքրքիրը, երբ գիշատիչները դուրս են գալիս որսի։