Արմեն Սարգսյանը հանդիպել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրենի հետ


, | Հրապարակվել է: 07:45 PM, April 17, 2019

IMG

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջ:

Հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում:


Նախագահի հանրային կապերի վարչություն