Երեւանում զինծառայող է վիրավորվել. նրա գրպանում հայտնաբերվել է երկտող


, | Հրապարակվել է: 11:44 AM, April 18, 2019

IMG

Այսօր՝ առավոտյան 09։30-ի սահմաններում, Երեւանում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Զինծառայողը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց։ Նա վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ զինծառայողի գրպանում հայտնաբերվել է երկտող։

Հարությունյանը փոխանցեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները. «Քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Աղբյուր` Փաստինֆո