Վախկոտները քաղաքականության մեջ միշտ էլ թաշկինակի դեր են ստանձնել, պարզապես այդպիսիններին պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց անցած ճանապարհը


, | Հրապարակվել է: 01:41 PM, April 18, 2019

IMG

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Քաղաքականության մեջ` տալու-առնելու, իսկ ավելի կոնկրետ` գործարքը միշտ էլ իր հետագիծը թողնում է։ Այնպես որ մի նեղսոտեք, երբ մի քաղաքական ուժի հետ, էն էլ, էն քաղաքական ուժի, որին ժամանակ առ ժամանակ որոշվել է հեռացնել քաղաքականությունից, իսկ այդ քաղաքական ուժը, երբեք չունենալով սեփական դիրքորոշում, միշտ ծամածռվել, հարմարվել, ենթարկվել է եկող իշխանությունների թելադրող "կանոններով"։ 
Ես կոնկրետ այդպիսի քաղաքական ուժ կոչվածներին, երբեք լուրջ չեմ վերաբերվել, ու ինչպես կարելի է լուրջ վերաբերվել մի քաղաքական թիմի, որը չգիտես, հաջորդ քայլին, ինչ կանի.. 
Ինչ եմ ուզում ասել, որ վախկոտները քաղաքականության մեջ միշտ էլ թաշկինակի դեր են ստանձնել, պարզապես այդպիսիններին պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց անցած ճանապարհը, ինչքան էլ, որ դրանց նմանները այժմ հոխոտում են՝ դատարկ-դատարկ խոսելու, ինչ-որ մեղադրական ճառեր են դուրս տալիս, փորձում են իմքայլականներին "նկատողություն անել", որ իրենք ավելի բարձրից երեւան:
Իսկ դուք հարգելի իմքայլականներ, հերիք է ամեն ինչ թողնեք ձեր առաջնորդի ուսերին, երբ ձեր կոմպետենտությունը կասկածի տակ է դրվում.. հավատացնում եմ ձեր առաջնորդը միշտ ունի ձեր քաղաքական աջակցության կարիքը: Այնպես որ քաղաքականության մեջ չարորակ ուռուցները զարգանալու տեղ ունեն՝ տարածվելու.. ինչքան փորձեք աչք փակել այդ հիվանդության վրա, վաղը ավելի դժվար կլինի՝ դմեն առնելը..