Հրատապ լուրեր:

Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ համերգ


, | Հրապարակվել է: 02:30 PM, April 18, 2019

IMG

Ապրիլի 19-ին` ժամը 19:30, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և 5th Season խմբի համերգը:
5th Season խմբի կազմում հանդես են գալիս ճանաչված ու սիրված երաժիշտներ Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս):
Համերգին կհնչեն Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները:
Համերգային երեկոն կրում է Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը