Հրատապ լուրեր:

Փաշինյանը հրահանգ տվեց Օսիպյանին և Վանեցյանին, որ ՀԴՄ չտպող գազալցակայաններում և բենզալցակայաններում թեկուզ օրը հազար անգամ տուգանք գրեն


, | Հրապարակվել է: 03:23 PM, April 18, 2019

IMG

Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Փաշինյանը հրահանգ տվեց Օսիպյանին և Վանեցյանին, որ ՀԴՄ չտպող գազալցակայաններում և բենզալցակայաններում թեկուզ օրը հազար անգամ տուգանք գրեն։

Զարմանում եմ. ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն ինչու՞ են կաշկանդվում վարչապետին ասել, որ ՀԴՄ չտպելը ստվերային շղթայի վերջին օղակն է։ Իսկ առաջին օղակն այն է, որ Հայաստան մաքսանենգ ճանապարհով բենզին է մտնում` հակառակ պարագային տնտեսվարողը շահ չունի ՀԴՄ կտրոն չտպելու։ Ինչու՞։ Ինչո՞վ են կաշկանդված։ Հո սա էլ Հին Հայաստանը չի՞, որ իրենք վառելիքի բիզնեսով զբաղված լինեն։

Ի դեպ. հաշվի առնելով ՊԵԿ-ում չլուծվող խնդիրների բազմությունը` լավ կանի Օսիպյանը ընդհանրապես հրաժարական տա։ Որքա՞ն կարելի է հանդուրժել։