Բերդիկ համայնքի բնակիչների անունից խնդրում եմ, գրառումը չտեսնելու չտալ, ուշադրություն դարձնել և պարտադիր լուծում տալ այդ խնդրին


, | Հրապարակվել է: 05:39 PM, April 18, 2019

IMG

Արման Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում .

Հարգելի համապատասխան բնագավառի պատասխանատունե՛ր։

Արարատի մարզում գոյություն ունի ավտոբուսների երթուղային ուղղություն՝ ք.Արտաշատ - գ.Նորաշեն, որի երթուղու մեջ մտնում է նաև Բերդիկ համայնքը։ Սակայն, ըստ Բերդիկում բնակվող իմ ընկերների, ավտոբուսը Բերդիկ համայնք համարյա չի մտնում, կամ էլ մտնում է վարորդի հետ նախապես զանգով պայմանավորվելուց հետո։

Բերդիկ համայնքի բնակիչների և իմ անունից խնդրում եմ, գրառումը չտեսնելու չտալ, ուշադրություն դարձնել և պարտադիր լուծում տալ այդ խնդրին։
Խնդրում եմ արձագանքել նաև մեր տարածքից ընտրված ԱԺ պատգամավորներին։