Նապոլեոն Բոնապարտի նամակը Ժոզեֆինային


,Diletant.media | Հրապարակվել է: 07:22 PM, April 18, 2019

IMG

Ես ժամանեցի Միլան ու անմիջապես սլացա քեզ մոտ: Ես թողեցի ամեն բան ու ամեն ինչ, որպեսզի տեսնեմ քեզ, սեղմեմ քեզ կրծքիս...բայց դու այստեղ չէիր:
Դու ճանապարհորդում ես այն քաղաքներով, որտեղ տոնախմբություններ են, դու լքում ես ինձ ամեն անգամ, երբ ես գալիս եմ, դու այլևս չես մտածում քո սիրելի Նապոլեոնի մասին: Քո սերը նրա հանդեպ ընդամենը քմահաճույք էր, փոփոխականությունը քեզ անտարբեր է դարձնում:
Ես սովորել եմ վտանգներով կյանքը ապրել, ու ես գտել եմ բուժումը բոլոր ձախողությունների ու ցավերի: Դժբախտությունը, որ ամբողջությամբ համակում է ինձ, այլևս անտանելի է: Ես իրավունք ունեի գոնե կարակցության:
Ես այստեղ կլինեմ մինչև ամսի 10-ի երեկոն: Մի վհատվիր, վերադարձիր զվարճություններից հետո, դու ստեղծված ես երջանիկ լինելու համար: Ամբողջ աշխարհը ցնծում է, որ կարող է քեզ հաճույք պատճառել, ու միայն քո ամուսնն է չափազանց դժբախտ:

Բոնապարտ
27 նոյեմբերի, 1796