Վստահ եմ, որ ես Քաղաքացու օրով ավելի շատ կուրախանամ իմ հայրենակիցների՝ ուրախությունից թրջված աչքերը տեսնելով


, | Հրապարակվել է: 09:37 PM, April 18, 2019

IMG

Լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


258․000 դոլար
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին

Գյումրիում միջին բնակարանի գինը 20-22․000 դոլար է։ Սպիտակում՝ ավելի քիչ, 14-16․000 դոլար։ Էս պահին 88-ի երկրաշարժից տուժած ու անօթևան մնացած հազարավոր մարդիկ կան։ Միայն Սպիտակում, տնակային ավանում ապրում է 210 ընտանիք։ 210 հայ ընտանիք։ 1000-ից ավելի հայ ու 1000-ից ավելի քաղաքացի․․․
258․000 դոլարով առնվազն 17 ընտանիք (15․000 դոլար միջին բնակարանի գինը Սպիտակում) աղետի գոտում կարող է բնակարան ձեռք բերել ու վերջապես տեղափոխվել նորմալ կացարան։
Վստահ եմ, որ ես Քաղաքացու օրով ավելի շատ կուրախանամ իմ հայրենակիցների՝ ուրախությունից թրջված աչքերը տեսնելով, քան հեղափոխության շրջանում մեր քայլած ճանապարհը ևս մեկ անգամ վանկարկումներով անցնելով ու վերհիշելով։
Էդ օրը պիտի ամփոփվի չհանգող հույսով, ոչ թե հույսերի հուշերով։