Մեր անտարբերությամբ քաղաքական ու քաղաքացիական առաջնորդության դաշտ մուտք ենք ապահովել գողերին, բոզերին, անառակներին, խամաճիկներին


, | Հրապարակվել է: 12:28 PM, April 19, 2019

IMG

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Անցած օրերին երկու լավ ընկեր տեսակետ գրեցին, թե քաղաքական գործունեության դիմակով հանդես եկող բոսյակներին, անբարոյականներին պետք չի անդրադառնալ: Չեմ առարկի անդրադարձի ձևի, ոճի մասով, բայց վստահաբար կառարկեմ անհրաժեշտության պահով: Որովհետև բոլորս սխալ ենք վարվել: Ես էլ, հավատացնում եմ: Նախկինում անտեսել ենք: Հետո պարզվել է, որ մեր անտարբերությամբ քաղաքական ու քաղաքացիական առաջնորդության դաշտ մուտք ենք ապահովել գողերին, բոզերին, անառակներին, խամաճիկներին, որոնք հանդես են եկել կույսի, սրբի, աստվածավախի քողի տակ: Դուրս են եկել մարդամեջ, էդ դիմակով ծավալվել ու ցավոք նրանցից ոմանք լավ էլ հաջողել են, քանզի մեր պատվից, մակարդակից, արժանապատվությունից ցածր ենք համարել նրանց մարդամեջից հեռացնելը, իսկ Հայաստանի լիբերտարիստական մթնոլորտում նման պադոշ, աներես արարածները արմունկներով, անբարոյականությամբ, ինտրիգներով, մարդակերությամբ հաճախ հայտնվել են վերևում: Հետո հայտնաբերվել ենք, որ իրենց հետ սեփական կեղտն են բերել /այլ բան չունեին էլ բերելու/ քաղաքականություն, որի պատճառով բարեկիրթ, բարոյական, արժանապատիվ մարդիկ խուսափել են մուտք գործել այդ աշխարհ ու իրենց, սեփական պետենցիալն իրացնել, որովհետև իրենց խորթ, մերժելի է եղել այդ միջավայրը: Արդյունքում դաշտը մնացել է իրենց՝ ավերներ գործելով: Խոսքը այդ կատեգորիայի թե տղամարդ, թե կին տեսակի մասին է, որոնք կեղծ բարեպաշտության տակ անբարոյականացրել են քաղաքականությունը, որովհետև անբարոյականության անունը քաղաքականություն են դրել: Ու այս հրաշալի հեղափոխությունից հետո այլևս չպետք է թույլ տալ, որ այդ տեսակը ոչ միայն քաղաքական հավակնություններ ցույց չտա, այլ անել, որպեսզի սսկված մնա՝ ճակատին դաջելով, թե ինքն ով է: Ինչպես որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, այնպես էլ քաղաքականությունն ու անբարոյականությունը, Ծերեթելին, ՏԷՑ-ի կռուգն ու Ազատության հրապարակը:
Շնորհակալություն ուշադրության համար: