ԲՀԿ-ական պատգամավորներ, իհարկե ձեր գործն է՝ ձեր «մայլում» ձեր ղեկավարին աստվածացնելն ու անքննելի համարելը, բայց՝ միայն ձեր «մայլում»


, | Հրապարակվել է: 12:32 PM, April 19, 2019

IMG

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Պարոնայք եւ տիկնայք ԲՀԿ-ական պատգամավորներ, իհարկե ձեր գործն է՝ ձեր «մայլում» ձեր ղեկավարին աստվածացնելն ու անքննելի համարելը, բայց՝ միայն ձեր «մայլում»։
Իսկ թե ԱԺ մնացած պատգամավորներն ինչ տեսակետ կունենան ձեր անքննելիի մասին, դա էլ նրանց գործն է։
Ի դեպ, ձեր հիստերիկ հրաձգության տակ հայտնված Վահագն Հովակիմյանը, ճիշտ է, «հասարակ լրագրող» է եղել, ոչ թե «հատուկ»՝ զանազան օլիգարխների գրպանից սնվող, բայց շատ-շատերից՝ ձեզ էլ գումարած, մի ՄԵԾ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ առավելություն ունի։ Վահագն Հովակիմյանն անկաշառ եւ ազնվագույն մարդ է։ 
Իսկ այդ հատկանիշները փողով չեն առնում ու չեն ծախում։ Հանգիստ նստեք տեղներդ։։