Բոլոր հանցագործներին ու մարդասպաններին պետք է բանտում տեսնեինք ու ժողովրդից գողացածը պետք է ժողովրդը տնօրիներ։ Բայց չէ, ժողովրդից գողացած փողերը հենց այդ նույն գող ու հանցագործ զանգվածը հանգիստ օգտագործում է ժողովրդի դեմ


, | Հրապարակվել է: 12:38 PM, April 19, 2019

IMG


Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Հեղափոխությունից հետո մենք բոլոր հանցագործներին ու մարդասպաններին պետք է բանտում տեսնեինք ու ժողովրդից գողացածը պետք է ժողովրդը տնօրիներ։ Բայց չէ, ժողովրդից գողացած փողերը հենց այդ նույն գող ու հանցագործ զանգվածը հանգիստ օգտագործում է ժողովրդի դեմ.. դեմն առնող չկա:
Ինչ ասեմ՝ շաբաթը մեկ հին ու նոր տուշոնկեքը վրա կգան ու մենք դրանց վրա եկածը կառնենք-կդնենք ու մեր կյանքն էլ դրանց չեղած գոյության հետ կմաշենք.. քիչ ենք երեւի մեր կյանքը դրել երկրի ու պետության համար, քիչ ենք երեւի կռիվ տվել։ Կռիվ ենք տվել, որ մի օր լավ ապրենք, բայց չէ, մեզ աջից ու ձախից հանգիստ չեն տալիս, որովհետեւ մեզ լավ են ճանաչում, մեր հուզական ու էյֆորիկ վիճակներին ծանոթ են..

Էս աշխարհում դժվարը մարդ մնալն է։ Թե չէ այսօր իշխանության մեջ ես, վաղը իշխանության ոտքերի տակ, ոչինչ չի ասում, ինչքան էլ որ ձեր համար իշխանությունը առավելություն է։