Ցոլակյան անգամ տեղեկատվության չի տիրապետում եւ հայտարարում է, թե ՀՀ-ում կա 300 սողանքային գոտի...


, | Հրապարակվել է: 07:18 PM, April 19, 2019

IMG

Բնապահպան Գալուստ Նանյանը գրում է.

Ցոլակյան անգամ տեղեկատվության չի տիրապետում եւ հայտարարում է, թե ՀՀ-ում կա 300 սողանքային գոտի...

Այսպես....

Սողանքները տարեկան մոտ 45-50 մլն դրամի վնաս են հասցնում Հայաստանին, որի տարածքի 4 տոկոսը ակտիվ սողանքային գոտի է համարվում:

Սողանքները մեր երկրում սկսել են ուսումնասիրել դեռեւս 1950-ականներին: Ըստ պաշտոնական հաշվարկների` ներկայումս Հայաստանի տարածքում 2 հա մեծության 2504 սողանք կա, որտեղ առկա է 233 համայնք, որից 120-ում իրավիճակն առավել բարդ է: Ամենաակտիվ սողանքների թիվը 131 է, որոնց համար արդեն իսկ կազմվել են համապատասխան անձնագրեր:

Հակառակ պաշտոնական տվյալների` երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանի ուսումնասիրություններով եւ իր կողմից հավաքագրված տվյալների, Հայաստանում սողանքների թիվը հասնում է 3500-ի: Սողանքագետների պնդմամբ` սողանքների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես մարդա-տեխնածին, այնպես էլ բնածին, այսինքն` լանջերի կտրատումը, գյուղնպատակներով ոռոգումները, անկանոն կառուցապատումները, ճանապարհային ծանրաբեռնվածությունը, որոնք կարող են խթանել սողանքների ակտիվացումը:

Եվ...