ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՎԱՐՈՐԴԸ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԾԵԾԵ՞Լ Է ԱՇԽԱՏԱԿՑԻՆ:


, | Հրապարակվել է: 01:55 PM, April 22, 2019

IMG

Այսօր դժգոհություն ստացանք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն աշխատակիցներից մեկի հետ լեզվակռիվը ավարտել է վարորդի միջոցով աշխատակցին ծեծելով : 

   Ըստ նշված աղբյուրի` աշխատակիցը եկել էր պետի մոտ պարզելու,թե ինչու է հերթական պարգևավճարը սովորականից քիչ : Խոսքին խոսք է գումարվել ու դարձել վեճ: 
   Դժգոհության իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանի հետ:
Վերջինս Xosq.am -ին հայտնեց, որ նման բան չի եղել ու լինել չի կարող: 
  <<Ես որևէ մեկին նման առաջադրանք չեմ տվել ,ու չեմ պատրաստվում տալ >>- եզրափակեց Գեորգի Ավետիսյանը :