Հրատապ լուրեր:

Ռեմարկ «Հաղթական կամար». մեջբերումներ (մաս 1)


, | Հրապարակվել է: 08:51 PM, April 22, 2019

IMG

• Ի՜նչ հեշտ է մրսելը, երբ մենակ ես, անգամ եթե շոգ է։ Երկուսով դա երբեք չի լինի։


• Ռավիկը նայեց նրա հուզված, նիհարիկ դեմքին, որին երջանկության միայն մի դրսևորումն էր հայտնի՝ ամենաանկայունը՝ սերը, իսկ մնացյալի մասին գաղափար չունի։

• «Ապրել» նշանակում է ապրել ուրիշների համար։ Իսկ մենք հոշոտում ենք իրար։ Երբեմն-երբեմն բարության մեղմ կայծեր պետք է փայլեն։ Չպետք է բաժանվել դրանից։ Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվարին կացության մեջ է։

• Ես ճանաչում եմ մի կնոջ, որ ասում է, թե տղամարդու հետ քնելն ավելի հեշտ է, քան նրան անունով դիմելը։

• Աշխարհում, բացի մարդուց, ամեն ինչի համար տեղ կա։ 

• Վիրավորանքին կարելի է դիմանալ, կարեհցանքին՝ երբե՛ք։

• Հնարավո՞ր է ապրել՝ առանց մոռացման։ Բայց կարելի՞ է բավականաչափ մոռանալ։ ՉԷ՞ որ հիշողության մետաղյա փշուրները քայքայում են սիրտդ։ Մարդ միայն այն ժամանակ է ազատ, երբ չունի այն ամենը, ինչի համար ապրում էր։