Արթուր Հայրապետյան. Մենք շարունակաբար աթոռակռիվ տալով մոռանում ենք, որ աշխարհում կան ավելի լուրջ խնդիրներ, որ պետք է խուսափել դրսի ու ներսի թշնամիների մատուցած ծառայություններից օգտվել


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 02:15 PM, April 24, 2019

IMG

Ամեն բան ժամանակավոր է... նույնիսկ թշնամիները, ովքեր երդվում են հուր հավիտյան թշնամիներ մնալուց... 

Եվ այդ ժամանակավոր հանգստի, գործերի մեջ, տառապանքների, պայքարների մեջ մենք ամեն բան փորձում ենք մեր սրտով ու մեր ուզածով անել, իսկ ո՞վ է ասել, որ մեր ուզածը մյուսների համար ճիշտ է` բնա'վ. մինչդեռ կան արժեքներ, որ նույնիսկ մեր չլինելու դեպքում ապրում են... Այդպես են եղել մեր մեծերը՝ գրողներ, նկարիչներ, գիտնականեր... սակայն այսօր մենք ապրելով փորձ ենք կատարում՝ ապրելու, մարդն էլ ինչպես ազատ բնություն հարատև է... կարող ես մոռանալ, սպանել, կորցնել, մինչդեռ համարել, որ գոյություն չունի մարդը դա դեռ չի նշանակում, որ դու մոռացության ես տվել ինքդ քեզ... ոչ մի կյանքի գիտություն իրական չէ, քանզի այդ բոլորը միշտ կապ կունենան ոչ թե իրականության հետ, այլ իրականության մեր պատկերացումների հետ՝ կեղծ իրականության հետ ... Մենք կորցրել ենք հասարակական շերտերը մեր՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ... և այս շերտավորումների բացակայության շնորհիվ է նաև, որ մենք չունենք այն մտավոր ներուժը, որ պետք է առաջնորդի ու ըստ էության, բովանդակության հարցեր բարձրացնի, ընթացքում մենք ունենք հասարակության անուժ տեսակ, որտեղ քաղաքացին թույլ է նստած...

Մենք որևէ մեկի աջակցության, առավել ևս օժանդակության, ընթացում չորս կողմից ճնշումների, հարձակումների առիթ ու ցանկություն չպետք է ունենանք, և նաև թույլ չպետք է տանք, որ մեր անունից ինչ-որ մեկը խաղաքարտերի միջոցով խոսի, սեղանին դրվի մեր լինելու-չլինելու հարցը՝ հատկապես այս օրերի..

Իհարկե, չէի ուզենա բնորոշում տալ այսօրվա ստեղծված իրավիճակին, բայց ինչպես նայում եմ, քաղաքականությունը, այնքան է քայքայված  քաղաքականության մեջ ու այդ ֆոնին՝ թրև եկող որոշ քաղաքական-անբարոյականներ, այնքան են լցվել իրար վրա, որ նույնիսկ սևերին ու սպիտակներին է դժվար տարանջատելը: Մենք շարունակաբար աթոռակռիվ տալով մոռանում ենք, որ աշխարհում կան ավելի լուրջ ու կարևոր խնդիրներ, որ ամեն կերպ պետք է խուսափել դրսի ու ներսի թշնամիների մատուցած ծառայություններից: Եվ դիվանագետ լինել, որպեսզի որևէ մեկը չփորձի շահագործել մեզ... Քանի դեռ աթոռը մեծ դեր է խաղում որոշ կուսակցությունների լիդերների համար, իսկ  մարդը ինչ լսում է, ձայն չի հանում, կամ հանելուց՝ իր դարդին ու օգուտին՝ ձեռնտու, հետն էլ չի  վստահում ու հենց վստահության պակասից էլ՝ ինչպես պտտացնում են, այնպես պտտվում են նույն տեղում, մնում՝ նույն հարթության վրա: 

Եվ քանի որ խմբավորված հարձակվողները մի-մի ճակատից հայտարարություն են անում, հասարակությանը ապակողմնորոշում, մեկը ռսի սազը ձեռքն առած գովաբանում ու իրենց "չափի" մակարդակով հայտարարություններ է անում, իսկ մյուսը իրենից գոհ ճառ է արտասանում ու իբր մտատանջվում, թե ինչ օրի է այսօր ժողովուրդը, շատերն էլ այս օրերին "դատավորի"  դեր է ստանձնել՝ հավեսով խաղում է՝ լավամարդ լինելու համար ամեն ինչի ընդունակ կամ հակառակը, ուրեմն  մնալու ենք "հավերժ պայքարողների" մի տեսակի մեջ, որը կոչվում է չկողմնորոշվածության սիդրոմ: Մնում է այս օրերը ճիշտ դասավորել ու  ապագայի մասին մտածելով ապրել, ուրեմն միասնություն է պետք, իսկ եթե խումբ-խումբ կազմած պետք է իրար առաջ դուրս գանք ու մեկս մյուսին մեղադրենք, ուրեմն կրկին նույն տեղում ենք հայտնվելու.. ու ենք շարունակելու ենք պատմության ընթացքում գործած սխալների ուղղությունից չշեղվել: