Հրատապ լուրեր:

«Բարսելոնան» ապահովել է Իսպանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչումը


Vnews.am, | Հրապարակվել է: 12:46 PM, April 28, 2019

IMG

«Բարսելոնան» ապահովել է Իսպանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչումը՝ 35-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Լևանտեին»։ Գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին։

Ինչպես հաղորդում է Squawka-ի թվիթերյան էջը, այդ տիտղոսն արգենտինացի ֆուտբոլիստին յուրահատուկ նվաճում գրանցելու հնարավորություն է տվել։ «Բարսելոնայի» պատմության մեջ որևէ ֆուտբոլիստի չէր հաջողվել կատալոնական թիմի կազմում 10 անգամ դառնալ Իսպանիայի չեմպիոն, ինչը կյանքի է կոչել Մեսին։

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2004 թվականից՝ մինչ օրս նվաճելով 34 մրցանակ։ Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ հռչակվել երկրի գավաթակիր, 4 անգամ հաղթող ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, 3-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում։