Հրատապ լուրեր:

Բեթհովենի նամակը Ջուլիետա Գվիչարդիին


, | Հրապարակվել է: 11:30 PM, April 28, 2019

IMG

Անկողնում պառկած անգամ իմ մտքերը թռչում են քեզ մոտ, իմ հավերժական սեր։ Մեկ թախիծն է համակում ինձ, մեկ ուրախությունը, երբ մտածում եմ՝ ինչ է պատրաստել ճակատագիրը մեզ համար։ Ես կապրեմ միայն քեզ հետ կամ ընդհանրապես չեմ ապրի։ Որոշել եմ այնքան ժամանակ թափառել քեզնից հեռու, մինչև որ չկարողանամ գալ ու ընկնել քո գիրկը, զգալ քեզ լիովին իմը ու վայելել այդ եթերային զգացումը։ Անշուշտ այդպես պիտի լինի։ Դու կհամաձայնվես դրան, որովհետև չես կասկածում իմ հավատարմությանը. ուրիշ ոչ մեկը չի տիրանա իմ սրտին երբեք, երբեք։ Աստված իմ, ինչու՞ բաժանվել նրանից, որին այսպես սիրում ես։
Կյանքը, որ հիմա ապրում Վ.-ում, դժվար է։ Քո սերը ինձ միաժամանակ դարձնում է երջանիկ ու դժբախտ։ Այս տարիքում պետք է ինչ-որ հանդարտություն, կայունություն կյանքի, բայց մի՞թե դա հնարավոր է մեր հարաբերությունների դեպքում։ Իմ հրեշտակ, իմացա, որ նամակները ուղարկվում են ամեն օր, հիմա պետք է ավարտեմ, որ հնարավորինս շուտ կարդաս նամակս։ Խաղաղ եղիր և ընդմիշտ սիրիր ինձ։
Ինչպիսի՜ կրքոտ ցանկություն է տեսնելը քեզ։ Դու իմ կյանքն ես, իմ ամեն ինչը, մնաս բարով։ Առաջվա պես սիրիր ինձ ու մի կասկածիր քո սիրելիի հավատարիմ սրտի վրա։

Ընդմիշտ քոնը
Ընդմիշտ իմը 
Ընդմիշտ մերը

Լ.